Վանո Սմբատի Սիրադեղյան, Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Քաղաքական գործունեություն

1996 թվականի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվել է 1996 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև ընթացել է սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկել է պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարել է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է եկել փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժել են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսել մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ [փա՞ստ] ցրել են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 60 հոգի։ Արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է դարձել երկրորդ անգամ։

Ցույցերից հետո երկրում հաստատվել է ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվել են ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հանդես է եկել իր հայտնի ելույթներից մեկով.