Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

  • Նախապատրաստական փուլ,
  • դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,
  • հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ,
  • Տեղեկատվության մշակման փուլ,
  • Վերլուծության եւ արդյունքների մեկնաբանման փուլ:

Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական եւ հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը եւ կազմվում է աշխատանքային պլան: Ծրագրի բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագիր:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձեւակերպումը, հետազոտության առարկայի եւ օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը եւ խնդիրների առաջադրումը, հետազոտության օբյեկտի նախնական վերլուծությունը: Ընթացակարգային բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը։