«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում «Հայներարտբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 1992թ-ին: Գլխավոր տնօրեն՝ Արտակ Հանեսյան

Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) լիմիթեդ՝ 56,6%, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկ՝ 17,8%, Ասիական Զարգացման Բանկ՝ 13,9%, Ի Էս Պի Էս Հոլդինգ Լիմիթեդ՝ 11,6%:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

«Տելեկոմ Արմենիա» (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») ՓԲԸ-ն պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հոկտեմբերի 29-ին «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք է բերել ընկերության 100% բաժնետոմսերը՝ օգտագործելով վարկային միջոցներ։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս գործում է Beeline բրենդի ներքո:

«ՍԱՍ» գրուպ ՍՊԸ

ՍԱՍ Գրուպը մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություններից է Հայաստանում: Այն հիմնադրվել է 1995 թ. երկու եղբայրների` Արամ և Արտակ Սարգսյանների կողմից:

«Մուլտի-Լեոն» ՍՊԸ

50-50 համամասնությամբ «Մուլտի-Լեոնի» փայատերերն են «Սթրիմ Ֆորս» ՓԲԸ-ն (Սեդրակ Քոչարյանը) եւ «Մուլտի Գրուպը»: «Մուլտի-Լեոնի» կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ներկայում կազմում է 4.29%: Բաժնետոմսեր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ- 25% + 1 բաժնեմաս, «Ֆլեշ» ՍՊԸ՝ 72.73% մասնաբաժին և Բարսեղ Բեգլարյան՝ 22.63% մասնաբաժին:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկն ունի 5,027 բաժնետեր։ Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 26մլն ՀՀ դրամ։ Այն ներառում է 1,8մլն սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։

Անհատ ձեռներեց

Տիգրան Գևորգյան- «ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍՏԵՄՍ» Սառնարանային Սարքավորումներ Ներմուծող և Սպասարկող ԸՆնկերություն

Ազնիվ Մուշեղյան- «ՀԻՆ ԹՈՆՐԱՏՈՒՆ»