«Սոցիոլոգիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտը 19-րդ դարում : Ցանկացած գիտությունը համարվում է գիտություն, երբ այն ընունվում է գիտական հանրության կողմից:

Սոցիոլոգիայի պատմությունը բաժանվում է երեք փուլերի. 1. հին աշխարհ, 2. միջնադար և նոր ժամանակներ (4- 18-րդ դդ), 3. ժամանակակից, այսինքն 19-20-րդ դդ:

Մարդկությունն իր ամբողջ զարգացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում այն կառույցին, որում ապրում է: Ինչի՞ համար է պետք հասարակությանը: Հասարակության մասին առաջին տեսություններն առաջ են քաշել հին հույն փիլիսոփաներ Պլատոնը և Արիստոտելը դեռևս մ.թ.ա. IV դարում:

  • Պլատոնը լավագույն կառավարման ձևը համարում էր արիստոկրատիան, իսկ հասարակությանը և անհատին դիտարկում որպես միմյանց լրացնող համակարգեր: Նրա տեսության համաձայն մարդկությունը պարտավոր է ստեղծել իդեալական հասարակական համակարգ, որտեղ հասարակությունը կբաժանվի երեք շերտի աշխատավորներ,զինվորներ և փիլիսոփաներ-կառավարիչներ:
  • Արիստոտելն առաջ է քաշում լրիվ այլ տեսություն: Նա առողջ հասարակության հիմքը համարում է միջին խավը, որից բացի, կան երկու խավեր հարուստ և չքավորներ: Պետությունը լավագույնս կառավարվում է միայն այն դեպքում երբ չքավորներն առանձնացված չեն պետական համակարգից, իսկ միջին խավը ամենաբազմամարդն ու ուժեղն է:

Սոցիոլոգիան որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է միայն XIX
դարում անջատվելով փիլիսոփայությունից: «Սոցիոլոգիա» տերմինը գիտություն ներմուծել է Օգյուստ Կոնտը 1842 թ:

Սոցիոլոգիայի կառուցվածքում առանձնացվում են մակրո և միկրո սոցիոլոգիաները: Մակրոսոցիոլոգիան ուսումնասիրում է գլոբալ սոցիալական համակարգերը, իսկ միկրոսոցիոլոգիան հետազոտում է մարդկանց ամենօրյա վարքը: