Երկրաբանական անցած ժամանակահատվածում լանդշաֆտային թաղանթում անընդհատ տեղի է ունեցել նյութերի ու քիմիական տարրերի շրջանառություն, այն արտահայտվում է 2 կերպ՝ մեծ համամոլորակային և փոքր-տեղական։

Քարոլորտային շրջանառություն․ 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը և ամերիկյան գիտնական Ֆ․ Քլարկի անունով քիմիական տարրերի քանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց քլարկը, այսինքն նյութի տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։ Ամբողջ ցամաքից տարեկան քայքայվում և դուրս են բերվում մոտ 53 մլրդ․ տոննա նյութեր, որից 27 մլրդ տ․ գետերի միջոցով հասնում է օվկիանոս։ Այդ նյութերից են սառցադաշտային մոբենները, աբրազիայի միջոցով ցամաքից դուրս բերված նյութերը, քամիների միջոցով անապատներից դուրս բերված փոշին, ավազը և այլն։