Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընդացքում կոչվում է մեխանիկական շարժում։
Կյանքի դաս համաև 1․ — Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ և ամեն ինչ փոփոխվում է։ Մենք բոլորս պետք է փոխվենք։ Մարմնի հետևից թողած գիծը քոչվում է հետագիծ։ Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափը կարելի է անտեսել։ Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է։ Անցած ճանապարհը դա հետագծի երկարությունն է։

Մեխանիկական շարժման օրինակ․

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն: